Փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել․ մահվան և դեպքի հանգամանքները պարզվում են

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 14։10-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի Օրբելի փողոցում տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ մահացածը նույն փողոցի բնակիչ 69-ամյա Գեորգի Ս․-ն է։

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար՝ պարզվում է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա 9 հարկանի շենքի տանիքից կամ անզգուշաբար վայր է ընկել, կամ իրեն ցած է նետել։

Related posts

Երեկ Գեղարքունիքում ձերբակալված ԿԳՄՍ վարչության պետին և դպրոցի տնօրեններից մեկին կալանավորել են, ևս մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք խափանման միջոցը

Սուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում նախաճաշել է զինվորների հետ

Ծովինար Վարդանյանն ընտրվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ