Փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում խուզարկություն է իրականացվում

Իրավապահ մարմինների կողմից փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում խուզարկություն է իրականացվում։ Այս մասին լուրը Iravaban.net-ի հետ զրույցում հաստատել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։

Նշենք, որ խուզարկությունն իրականացվում է Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից, ինչի մասին Iravaban.net-ին հայտնել  է կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Ինչ վերաբերվում է փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի ձերբակալման լուրին՝ այս պահին ոչ մի պաշտոնական տեղեկություն չկա։

Հիշեցնենք, որ մինչ քաղաքապետի տեղակալի պաշտոնում նշանակվելը, Սիմոնյանը զբաղեցրել է նաև Առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը։

Related posts

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում առաջինն է

Ըմբիշ Հայկ Մանուկյանը՝ Եվրոպայի չեմպիոն

31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել երկու անձանց կողմից․ դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն