Փոխվարչապետ Գրիգորյանը և Լին Թրեյսին կարևորել են ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագիրը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

Հանդիպման սկզբում ողջունելով դեսպանին, օգտվելով հանդիպման առիթից՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են և որպես հայ-ամերիկյան համագործակցության ձեռքբերում՝ բարձր գնահատել վերջերս ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագիրը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և դրանց հետևանքով աշխարհում առաջացած մարտահրավերներին, այդ թվում՝ գնաճի և պարենային անվտանգության խնդիրներին և դրանց հակազդման հնարավորություններին:

Մհեր Գրիգորյանը և Լին Թրեյսին մտքեր են փոխանակել նաև Կառավարության բարեփոխումների օրակարգի արդիական հարցերի շուրջ:

Related posts

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Եվրամիությունը որոշել է սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները