Փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբում ըմբռնում կա, թե ինչպես կարող է վերականգնվել Ադրբեջանից՝ Սյունիքի մարզով դեպի Նախիջևան երկաթգիծը. ՌԴ ԱԳ փոխնախարար

Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում ընդհանուր ըմբռնում կա առ այն, թե ինչպես կարող է վերականգնվել երկաթուղային հաղորդակցությունը. այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Խոսքը, մասնավորապես, Ադրբեջանից՝ Հայաստանի Սյունիքի մարզով դեպի Նախիջևան երկաթգծի մասին է: Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, ապա Ռուսաստանը Բաքվին և Երևանին առաջարկում է խորհրդատվական ծառայություններ, քանի որ միայն Մոսկվան ունի համապատասխան բացառիկ տեղագրական նյութեր», – ասել է Գալուզինը։

Related posts

Հնդկաստանն արգելել է Ադրբեջանից ապրանքների ներմուծումը երկիր

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել