Փետրվարի 18-ին Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները նվիրված կլինեն ուկրաինական կարգավորման հարցին. Պեսկով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը երեքշաբթի Էր Ռիադում կհանդիպեն ԱՄՆ ներկայացուցիչների հետ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Սպասվում է, որ երեքշաբթի Էր Ռիադում նրանք կհանդիպեն իրենց ամերիկացի գործընկերների հետ, որն առաջին հերթին նվիրված կլինի ռուս-ամերիկյան հարաբերությունների ամբողջ համալիրի վերականգնմանը»,- ասել է Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։

Այդ բանակցություններում, մասնավորապես, կշոշափվի ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը։ Պուտինի խոսնակը նշել է, որ երկու ամիս առաջ երկրների մեծ մասը, բացառությամբ Ռուսաստանի և նրա դաշնակիցների, պնդում էր հակամարտությունը շարունակելու մասին, այժմ ավելի ու ավելի են հնչում դրա դադարեցման կոչերը։ Ըստ նրա՝ դա դրական զարգացում է։

Կրեմլի ներկայացուցիչը բացատրել է բանակցությունների համար երկրի ընտրությունը՝ այն անվանելով համատեղ որոշում։ Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիան երկու կողմի համար նախընտրելի տարբերակ է։

Կրեմլը նաև նշել է, որ ռազմական գործողություններն Ուկրաինայում շարունակվում են, և փորձագետներն ուշադիր արձանագրում են դրա դինամիկան։ Պեսկովի խոսքով՝ առայժմ ավելացնելու ոչինչ չկա։

Related posts

Պետությունը խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար 10,000 դրամի չափով կսուբսիդավորի սպանդանոցին

Վերջին օրերին տարբեր ուղղություններով կրակոցներ են լինում. ԵԿՄ նախագահ

Ոստիկանական համակարգ մուտք գործելու համար տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի