«Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցները գործադուլ են անում

«Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցները վաղ առավոտից գործադուլ են անցկացնում:

Նրանք նշել են, որ Քրիստափորի փողոցը միակողմանի փակ է, ինչը խոչընդոտում է առևտրին:

Տիգրան Մեծի փողոցի կողմից հնարավոր չէ գնալ դեպի առևտրի կենտրոն, հետևաբար առևտուրը տուժում է: Հավաքվածները պատասխանատու գերատեսչություններից պահանջել են ճանապարհի երկկողմանի բացում:

Հրաչյա Ստեփանյան («Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակից) – Տիգրան Մեծի փողոցից «Փեթակ» գալու համար մուտքը փակ է, չեն կարողանում գալ, ստիպված մտնում են Սևանի փողոց, Սևանի փողոցից էլ «Փեթակը» մուտք չունի, առաջանում են դեպի «Երևան» տոնավաճառ:

Related posts

Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացմանը Շվեդիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը. Փաշինյան

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվել է խորհրդակցական մարմին

Այսօրվա համաժողովը վկայում է հայ-ռուսական հարաբերությունների խորացման նկատմամբ ունեցած հանձնառության մասին. Ալեն Սիմոնյանի ելույթը