Փարիզում ուկրաինացի դեռահասին ծեծելու համար ինը մարդ Է ձերբակալվել

Փարիզի ոստիկանությունն ինը անչափահասների Է ձերբակալել Փարիզում 15-ամյա ուկրաինացի դեռահաս Յուրիի վրա հարձակման հետաքննության կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Point հանդեսը՝ վկայակոչելով դատախազությանը: Միջադեպը տեղի Է ունեցել հունվարի 15-ին Ֆրանսիայի մայրաքաղաքի 15-րդ օկրուգում:

Դեռահասը եղել Է հասակակիցների ընկերակցությամբ, երբ նրանց վրա հարձակվել Է զարկիչներով զինված խումբը, որոնք տարիքով նրանցից մեծ Էին: Դպրոցականներին հաջողվել Է փախչել, իսկ Յուրին սայթաքել Է, հարձակվողները նրան ծեծել են: Ավելի ուշ սոցիալական ցանցերում հայտնված տեսախցիկների գրանցումներից երեւում Է, որ հարձակմանը մասնակցել Է շուրջ տասը հոգի: Ֆրանսիայի արդարադատության նախարար Էրիկ Դյուպոն-Մորետին հայտարարել Է, որ 15-ամյա դեռահասի վրա հարձակումն անպատիժ չի մնա:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պահանջել Է գտնել եւ պատժել այն մարդկանց, որոնք հարձակվել են ուկրաինացի դեռահասի վրա: Հրատարակության տվյալներով՝ անչափահասները ձերբակալվել են հունվարի 28-ի առավոտյան Վանվ քաղաքում՝ Փարիզի արվարձանում: Նրանք գտնվում են հսկողության ներքո՝ սպանության փորձի եւ հանցավոր դավադրության մեջ մեղադրանքներով՝ հանցագործություն կատարելու նպատակով, ինչպես նաեւ գողության մեջ, որը կատարվել Է մի խումբ անձանց կողմից՝ բռնության կիրառմամբ: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ հարձակման հետեւանքով դեռահասն ստացել Է գլխի վնասվածքներ, ձեռքերի եւ կողոսկրերի կոտրվածքներ: Մեկ շաբաթ Յուրին գտնվել Է արհեստական կոմայի մեջ: Դատախազությունը հետաքննություն սկսել «սպանության փորձ» հոդվածով: Անցած շաբաթ օրը՝ հունվարի 23-ին, երիտասարդն սկսել Է գիտակցության գալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում