Փարիզի Աստվածամոր տաճարում հնարավոր hարձակման մասին նախազգուշացնող նամակ է հայտնաբերվել

Փարիզի Աստվածամոր տաճարում հայտնաբերվել է հնարավոր հարձակման մասին նախազգուշացնող նամակ, հաղորդում է Le Figaro-ն:

Անհայտ անձինք կոչ են արել չբացել տաճարն առաջիկա հանգստյան օրերին՝ պնդելով, որ ներսում դանակներ են թաքցված և ահաբեկչություն է պլանավորվում։

Հաղորդվում է, որ Փարիզի ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել տաճարում՝ գրության մասին հաղորդագրությունից հետո, սակայն եզրակացրել է, որ ստուգման ընթացքում անվտանգությանը սպառնացող որևէ սպառնալիք չի հայտնաբերվել: Հրատարակության համաձայն՝ տաճարի պաշտոնյաները դեռևս չեն որոշել՝ բողոք ներկայացնե՞լ իրավապահ մարմիններին՝ հետագա քննության համար, թե՞ ոչ:

Related posts

2026-ի 9 ամիսներին առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 20,345 դեպք է արձանագրվել

Հրապարակվել է լիցենզավորման ոչ ենթակա ապրանքների ցանկը․ ՊԵԿ

Պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը