Փաշինյանը նախագահելու է Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Եվրասիական տնտեսական միությունը նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգլխավորի կազմակերպության հոբելյանական գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 8-ին` Մոսկվայում։ Այդ մասին ճեպազրույցում լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նիստը նվիրված է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման տասնամյակին»,- հիշեցրել է Ուշակովը և հավելել, որ հոբելյանական գագաթնաժողովը ԵԱՏՄ երկրների ղեկավարները որոշել են անցկացնել Մոսկվայում։

Միջոցառումը, նշել Է ՌԴ նախագահի օգնականը, տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ: Երևանն այս տարի նախագահում Է ԵԱՏՄ-ում:

Աղբյուր՝ 1lurer.am

Related posts

46 և 25-ամյա տղամարդիկ ստեղծել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում, կատարել տարբեր հանցագործություններ

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքների որոշ հասցեներում

Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի էական բարձրացում