Փաշինյանը հումանիտար օգնության համար շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ֆրանսիայից մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռի՝ Հայաստան ժամանելուն, նշել է, որ հայ ժողովրդի բարեկամ Ֆրանսիան Հայաստանի կողքին է:

Այս մասին Փաշինյանը գրել է «Թվիթերի» իր միկրոբլոգում:

«Ֆրանսիան` Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամը, մեր կողքին է։ Ֆրանսիայի կառավարության մարդասիրական օգնությունը տեղափոխող 1-ին ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք կատարեց Երևանում»,- գրել է Փաշինյանը:

Նոյեմբերի 22 ին Երևան է ժամանել Ֆրանսիայի նախագահի կողմից հայտարարված մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը։ Ֆրանսիայի ԱԳՆ-ի ճգնաժամային կենտրոնի կողմից վարձակալված ինքնաթիռը

բերել է բժշկական սարքավորումներ և դեղեր Հայաստանի առողջապահական համակարգի կարողությունները

ուժեղացնելու նպատակով, ինչպես նաև առաջին անհրաժեշտության պարագաներ Հայաստանում գտնվող Լեռնային Ղարաբաղի տեղահանված անձանց համար:

Մարդասիրական օգնություն տեղափոխող հաջորդ ինքնաթիռը Ֆրանսիայից Հայաստան կժամանի նոյեմբերի 27-ին։

Related posts

Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է Թուրքմենստանի Ավազա ազգային զբոսաշրջային գոտի

Առաջարկվում է պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստացած քաղաքացիների համար սահմանել զորակոչի ենթակա լինելու 32 տարեկան շեմը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել