Փալոնը պետդեպի ու պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ քննարկել է հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցը

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալոնը ԱՄՆ պետդեպարտամենտի և պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ քննարկել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների հարցը:

«Արդյունավետ հեռախոսազրույց եմ ունեցել պետդեպարտամենտի և պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ՝ քննարկելու ԱՄՆ-Հայաստան հարաբերություններն ամրապնդելու ուղիները: Մենք նաև խոսեցինք այն կարևոր դերակատարության մասին, որն ԱՄՆ-ն պետք է ստանձնի Ադրբեջանում կալանքի տակ պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու և սահմանային շարունակվող ճգնաժամի հարցերում»,- հայտնել է ԱՄՆ կոնգրեսականը:

Related posts

Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են

Զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ տարածելուց․ Հակակոռուպցիոն կոմիտեի հորդորը՝ Փաստաբանների պալատին

Կայծակնահարության հետևանքով զինծառայող է մահացել․ ՊՆ