Ցուկերբերգը մեկ օրում կորցրել է 11 միլիարդ դոլար

Մարկ Ցուկերբերգի կարողությունը մեկ օրում նվազել է 11 միլիարդ դոլարով՝ այն բանից հետո, երբ հոկտեմբերի 27-ին Meta-ի բաժնետոմսերը արժեզրկվեցին գրեթե մեկ քառորդով՝ եկամտի նվազեցման մասին զեկույցի ֆոնին։ Այժմ նրա կարողությունը գնահատվում է 36 միլիարդ դոլար, ըստ Forbes Real-Time-ի տվյալների:

Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում «աղքատացած» միլիարդատերը 25-րդ հորիզոնականից իջել է 29-րդ հորիզոնական։ Հոկտեմբերի 27-ի առուվաճառքի ավարտին Meta-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է՝ հասնելով մինչև 2016 թվականի դեկտեմբերից հետո ամենացածր մակարդակի:

Միաժամանակ Amazon-ի գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսն էլ իր կարողությունից կորցրել է 23 միլիարդ դոլար։ Նրա ընկերության բաժնետոմսերն արժեզրկվել են 21 տոկոսով:

Related posts

Վերջին 3 օրերին վրացական Գեզի մաքսակետից դուրս է եկել և Վերին Լարս է գնացել կոնյակով բեռնված 69 բեռնատար

Այս անգամ մեդիատեռորիստների ձեռքերը հասել են ֆրանսիական մամուլին. Վահագն Ալեքսանյան

Ֆրանսիական ընկերության կողմից իբրև թե Հայաստան տեղափոխված միջուկային վառելիքի թափոնների վերաբերյալ հոդվածը ապատեղեկատվություն է. ՇՄ նախարարություն