Ցանկանում եմ այս շաբաթ ավարտել Ուկրաինայում պատերազմը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է այս շաբաթ ավարտել Ուկրաինայում պատերազմը: Այդ մասին նա ասել է Fox News-ի հետ հարցազրույցում, որը ձայնագրվել է Ալյասկայում ՌԴ նախագահ Վլադիմիր  Պուտինի հետ գագաթնաժողովից առաջ։
«Ես չեմ պատրաստվում դրա համար ծախսել շատ ժամանակ, էներգիա և գումար։ Ես ուզում եմ դա անել և նրանց կանգնեցնել այս շաբաթ, ոչ թե հաջորդ շաբաթ»։
ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ Ռուսաստանի հետ միջուկային ոլորտում համաձայնագրերը կարող են դառնալ Պուտինի հետ բանակցությունների թեմաներից մեկը։ Ըստ Սպիտակ տան ղեկավարի՝ Ուկրաինայի ճգնաժամը կարող էր ավարտվել երրորդ համաշխարհային պատերազմով։ Ըստ նրա՝ Վաշինգտոնը կլքի Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացը, եթե պարզ դառնա, որ այս թեմայով Ռուսաստանի հետ երկխոսությունը «ապագա չունի»։
Թրամփը վստահություն է հայտնել, որ Ռուսաստան և ԱՄՆ ունեն հսկայական ներուժ երկկողմ հարաբերություններում, այդ թվում՝ բիզնես ոլորտում։ Թրամփը նշել է, որ երկրորդային պատժամիջոցների կիրառումը կործանարար ազդեցություն կունենար Ռուսաստանի տնտեսության վրա, բայց «հնարավոր է՝ դրա կարիքը չլինի»։
«Պլանավորում եմ կրկին հանդիպել Պուտինի հետ», եզրափակել է Դոնալդ Թրամփը։
Միաժամանակ հայտնի է դարձել, որ Անքորիջ քաղաքում Երևանի ժամանակով կեսգիշերին մոտ մեկնարկած Թրամ֊Պուտին նեղ կազմով բանակցություններն ավարտվել են։ Սպասվում է երկու ղեկավարների մամուլի ասուլիսը:

Related posts

Վարչապետը ԱԺ-ում ներկայացնում է 2025 թ. բյուջեի կատարողականը | ՈՒՂԻՂ

ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները

ԿԸՀ-ն ամփոփել է 1924 ընտրատեղամասի նախնական արդյունքները