Րոպեներ առաջ վթարի վայրից ազդանշան է ստացվել. Արևելյան Ատրպատականի ԻՀՊԿ ուժերի հրամանատար

Արևելյան Ատրպատականի ԻՀՊԿ ուժերի հրամանատարը հայտնել է, որ րոպեներ առաջ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի վթարի վայրից ազդանշան է ստացվել: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը:

«Րոպեներ առաջ վթարի վայրից ազդանշան է ստացվել ուղղաթիռի անձնակազմի անդամներից մեկի բջջային հեռախոսից։ Հենց հիմա բոլոր ուժերով մեկնում ենք այդ տարածք:

Հուսով եմ՝ լավ լուր կհայտնենք ժողովրդին»,- ասել է Արևելյան Ատրպատականի ԻՀՊԿ ուժերի հրամանատարը:

Related posts

ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիում հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին

Խորհրդակցություն՝ «Զորամասերում տարվող աշխատանքներն ու զինվորական կարգապահության ամրապնդումը» թեմայով․ ՊՆ

«Սկզբունք» շարժումը պահանջում է Փաշինյանի հեռացումը, իսկ 3 նախագահներին առաջարկում է անձեռնմխելիություն՝ քաղաքականությունից հեռանալու պայմանով