Տոյվո Կլաարը տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հետ ունեցած հանդիպումների մասին

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ երեկ հանդիպել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի, իսկ այսօր՝ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:

Նա տեղեկացրել է, որ հանդիպումների առանցքային հարցը եղել է հաղորդակցությունների ապաշրջափակումը:

«Հաճելի է երկու կողմում էլ տեսնել ամուր հանձնառություն»,- նշել է Կլաարը:

Related posts

Զորամասում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

Վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Հայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու Յորք