Տոյվո Կլաարը Երևանից Բաքու չի մեկնի

Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, որն այժմ Հայաստանում է, Երևանից հետո Բաքու չի մեկնի։

«Ինչպես գիտեք, Ադրբեջանում հիմա նախընտրական քարոզարշավի շրջան է, այդ պատճառով էլ Բաքու այցելություն այս պահին նախատեսված չէ։

Բայց ԵՄ հատուկ ներկայացուցիչը սերտ կապի մեջ է և պարբերաբար շփվում է նաև Ադրբեջանի ղեկավարության հետ», – «Ազատության»-ը փոխանցել են Կլաարի գրասենյակից։

Related posts

86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին. Գլխավոր դատախազություն

Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են. Տարոն Չախոյան

Խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ