Տոկաևն արգելել է 10 հազար դոլարը գերազանցող արտարժույթի արտահանումը Ղազախստանից

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն արգելել է ավելի քան 10 հազար դոլար արժողությամբ արտարժույթի արտահանումը հանրապետությունից՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Տոկաևի մամուլի ծառայությունը։

Արգելվում է նաև զտված ոսկու ձուլակտորների և Ազգային բանկի կողմից թողարկված ոսկե ու արծաթե ներդրումային մետաղադրամների արտահանումը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 2-ից արգելել էր երկրից 10 հազար դոլարը գերազանցող արտարժույթի արտահանումը։

Մինչ այդ էլ Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որն արգելում էր ռեզիդենտներին արտարժույթ գրանցել արտասահմանյան բանկերի իրենց հաշիվներում:

Ռուսաստանի Դաշնության ռեզիդենտը հարկային օրենսդրությամբ սահմանված ֆիզիկական անձի կարգավիճակ է: Ռեզիդենտ են համարվում այն ​​անձինք, որոնք գտնվում են Ռուսաստանում տարեկան առնվազն 183 օր, ինչպես նաև արտերկրում ծառայող զինվորականները և արտասահման գործուղված քաղաքացիական ծառայողները։

Related posts

ԿԲ-ն ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե Ռուսաստանը որոշի բարձրացնել մատակարարվող բնական գազի գինը․ Գալստյան

4-ամյա դստեր ներկայությամբ մեքենայից հրել, դուրս է գցել կնոջը․ նախաքննությունն ավարտվել է, անձը՝ կալանավորվել

Քննարկվել են Հայաստանի և Իրանի երկաթուղային ցանցերի ենթակառուցվածքներն ու առկա հնարավորությունները