Տնօրենի նոր պաշտոնակատար Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցում

Համաձայն Շիրակի մարզպետի 2021 թվականի ապրիլի 12-ի որոշման՝ 2021 թվականի ապրիլի 13-ից Ժորժիկ Սերոբյանին ազատել «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնից:  Շիրակի մարզպետի նոր որոշմամբ՝ Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Սամվել Ավետիսյանը, մինչ այդ պաշտոնում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրենի նշանակումը: Նշենք, որ Ավետիսյանը գյումրեցի չէ: Նա Երեւանի պետական բժշկական համալսարանի նախկին պրոռեկտորներից է, մինչև այսօր նաեւ ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, 2019թ. փետրվարից առ այսօր հանդիսանում է Հայկական բժշկական ասոցիացիայի փոխնախագահը:

Related posts

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

ՃՏՊ Ազատավան գյուղում. կա տուժած

Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված խցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է