Տղամարդը՝ 9 ամսական երեխան ձեռքին, օգնել է այրվող «Կրոկուսից» դուրս բերել 50 երեխայի. «Mash»

Տղամարդը՝ ինը ամսական երեխային գրկած, օգնել է 50 երեխայի դուրս բերել այրվող Crocus City Hall-ից։

Այս մասին հայտնել է   « Mash » տելեգրամ ալիքը։

Նշվում է, որ Օլեգը և նրա ընտանիքը ահաբեկչության պահին գտնվել են շենքի ամենավերևում՝ 15-րդ հարկում, որտեղ պարահանդեսային պարերի մրցույթ են դիտել։

Այժմ պարասրահի տարածքից ոչինչ չի մնացել։

Տղամարդու խոսքով՝ դահլիճում կրակոցներ են լսվել, հետո ծուխ է լցվել, խուճապ է սկսվել։ Օլեգը վերցրել է ընտանիքին, հավաքել ևս 50 երեխայի և իջեցրել ներքև։ Ելքի մոտ ստիպված է եղել երեխային տալ բոլորովին անծանոթ մարդկանց, որպեսզի քանդի ցանկապատն ու դուրս գալու ելք լինի։

Օլեգի հարազատներն ու այդ 50 երեխաները,  եղել են վերջին անձինք, ովքեր կարողացել են հեռանալ մետրոյով։

Հիշեցնենք՝ մարտի 22-ին հրաձգություն էր տեղի ունեցել Մոսկվայի Crocus City Hall-ում։ Վերջին տվյալներով ահաբեկչության հետևանքով զոհվել է 115 մարդ (տվյալները վերջնական չեն)։

Related posts

Կառավարությունը կաջակցի ՀՀ տնտեսվարողներին թարմ պտուղբանջարեղեն, ծաղիկ արտահանել ԵՄ-ի, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ

Ջերմատնային արտադրության լոլիկ, պղպեղ, ելակ, ծաղիկ արտահանող տնտեսվարողներին կտրամադրվի փոխհատուցում այլ երկրների շուկաներում մրցունակության համար

Մի՛ վստահեք չստուգված զանգերին․ պաշտոնական ծանուցումները հրապարակվում են azdarar.am-ում. ԱՆ