Տիգրան Գասպարյանը և Լևոն Մովսիսյանը նշանակվել են էկոնոմիկայի նախարարի տեղակալներ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Տիգրան Գասպարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ։

Տիգրան Գասպարյանի կենսագրությունը

Ծնվել է 1996 թ․ մարտի 5-ին Մոսկվա քաղաքում։

2019 թ․՝ Համբուրգի համալսարան՝ Խաղաղության և անվտանգության հետազոտությունների ինստիտուտի հետ համատեղ, «Խաղաղության և անվտանգության ուսումնասիրություններ» մասնագիտություն, մագիստրոսի աստիճան։

2017 թ․՝ ՌԴ Կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարան, «Տնտեսագիտություն» մասնագիտություն, բակալավրի աստիճան՝ գերազանցությամբ։

2026 թվականի սեպտեմբերի 2-ից նշանակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ։

2024 – 2026 թթ․՝ «Յանդեքս» Հայաստան և Վրաստան, պետական մարմինների հետ կապերի տնօրեն։
2025 – 2026 թթ․՝ ԵՊՀ Ժողովրդագրական հետազոտությունների և կրթության կենտրոն, տնօրեն։
2026 թ.՝ Համաշխարհային բանկ, հանրային կառավարման ոլորտի կարճաժամկետ խորհրդատու։
2022 – 2024 թթ․՝ «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայություն, հանրային և բիզնես կառավարման խորհրդատու։
2019 – 2021 թթ․՝ ՀՀ Ազգային ժողով, խմբակցության խորհրդական (կամավոր հիմունքներով, Համբուրգի համալսարանում մագիստրոսական ուսումնառությանը զուգահեռ)։
2017 – 2018 թթ․՝ «Ալֆա բանկ» ԲԲԸ, միջազգային համապատասխանության ապահովման մասնագետ։
2016 – 2017 թթ․՝ «Քեյ-Փի-Էմ-Ջի» ՓԲԸ, աուդիտի մասնագետ։
2013 – 2017 թթ․՝ «ԲԱԱՈ» ՍՊԸ (ֆինանսական խորհրդատվություն), բիզնեսի զարգացման և ռազմավարության ղեկավար։

Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր:

Ազատ տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին:

2 գիտական մենագրության համահեղինակ է։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Լևոն Մովսիսյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ։

Լևոն Մովսիսյանի կենսագրությունը

Ծնվել է 1988 թ. մարտի 8-ին, Բենիամին գյուղում։

2011 – 2014 թթ.՝ գիտությունների դոկտորի կոչում, Օքսֆորդի համալսարան, հետազոտության ուղղությունները՝ սուպրամոլեկուլային քիմիա, ածխածնի նոր ալոտրոպ ձևեր։
2005 – 2010 թթ.՝ դեղագետի որակավորում, Երևանի պետական բժշկական համալսարան։

2026 թվականի սեպտեմբերի 2-ից նշանակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ։

2024 թ. հոկտեմբեր – 2025 թ. հունվար՝ ծրագրի ղեկավար, Ասսեն, Նիդերլանդներ․
•    գնահատել է հետազոտությունների համալիր փաստաթղթային փաթեթները՝ ընկերության կորպորատիվ որակի կառավարման համակարգի, ինչպես նաև միջազգային կարգավորող պահանջների շրջանակում՝ ապահովելով դրանց լիարժեք պատրաստվածությունն աուդիտների համար։

2022–2024 թթ.  ծրագրերի ղեկավար և ավագ գիտաշխատող,  Նիդերլանդներ․
• պատասխանատու է եղել միջազգային դեղանյութերի հայտնաբերման ծրագրերի ամբողջական իրականացման համար՝ մի քանի ծրագիր հաջողությամբ տեղափոխելով հետագա փուլեր։
• ղեկավարել է որակի վերահսկման գործընթացների ավտոմատացումն ու թվայնացումը՝ նվազեցնելով ծախսերը և ավելացնելով տվյալների մշակման թողունակությունը։
• ղեկավարել է բազմագործառութային թիմ, համակարգել միջազգային հաճախորդների հետ աշխատանքը, մշակել տեխնիկական առաջարկներ և կառավարել պայմանագրային բանակցությունները, բյուջեներն ու մասնագիտացված գնումները։

2021 թ. նոյեմբեր –  2022 թ. հուլիս՝ ավագ գիտաշխատող, Նիդերլանդներ․
• համակարգել է տարբեր ստորաբաժանումների տեխնիկական աշխատանքներն ու ծրագրերի ընթացքը, ինչպես նաև իրականացրել գործելու ազատության և մտավոր սեփականության վերլուծություններ՝ հաճախորդների նախագծերի իրավական ու առևտրային ռիսկերը նվազեցնելու համար։

2021 թ. փետրվար – 2021 թ. սեպտեմբեր՝ խորհրդատու, Կալիֆոռնիա, ԱՄՆ․
• իրականացրել է ստարտափների տեխնիկական և գիտական հիմքի համապարփակ վերլուծություններ և պատշաճ ուսումնասիրություն՝ ներդրումային որոշումների կայացմանն աջակցելու նպատակով։
2018 թ. սեպտեմբեր – 2020 թ. դեկտեմբեր՝ գիտաշխատող, Ալբերտայի համալսարան, Կանադա
• ղեկավարել է նոր քիմիական լաբորատորիայի ստեղծումն ու գործարկումը՝ ներառյալ սարքավորումների գնահատումը և գնումը, անվտանգության ընթացակարգերի և տվյալների որակի ստանդարտների ներդրումը։
• նախաձեռնել և ղեկավարել է նոր բաղադրաձևերի մշակման ծրագրեր՝ համակարգելով զուգահեռ իրականացվող վերլուծական փորձարկումներ։

2016 թ. հունվար – 2018 թ. ապրիլ՝ գիտաշխատող, Շվեյցարիայի դաշնային տեխնոլոգիական ինստիտուտ․
• իրականացրել է նոր դեղանյութերի հայտնաբերմանն ու մշակմանը միտված հետազոտություններ և միջազգային կոնսորցիումի շրջանակում համակարգել ծրագրային աշխատանքները, պլանավորումն ու տեխնիկական տվյալները՝ համագործակցելով ակադեմիական խմբերի և Ֆ․ Հոֆման – Լա Ռոշի հետ։

2014 թ. նոյեմբեր – 2015 թ. սեպտեմբեր՝ գիտաշխատող, Օքսֆորդի համալսարան, Միացյալ Թագավորություն․
•    ընտրվել է ծրագրի առաջատար գիտաշխատող՝ համակարգել է բրիտանական և գերմանական չորս հեղինակավոր համալսարանների մասնակցությամբ միջազգային հետազոտական ցանցի աշխատանքը և ժամանակացույցը՝ ապահովելով նախատեսված արդյունքների ժամանակին և բարձր որակով ստացումը։

2017 թ. Սի Թի Այ ձեռնարկատիրական վերապատրաստման տասնմեկշաբաթյա ծրագիր – «Բիզնես հայեցակարգ», Ցյուրիխ, Շվեյցարիա։
2012–2013 թթ. ձեռնարկատիրության տասշաբաթյա դասախոսական ծրագիր, «Կառուցելով բիզնեսը», Սաիդի բիզնես դպրոց, Օքսֆորդի համալսարան, Միացյալ Թագավորություն։
2012–2020 թթ. որպես փորձագետ-գնահատող գրախոսել է միջազգային գիտական ամսագրերի համար գիտական հոդվածներ։
2012–2020 թթ. ղեկավարել է շուրջ տասը ասպիրանտների, մագիստրատուրայի և բակալավրիատի ուսանողների գիտահետազոտական նախագծերը։
2012 թ. գիտահետազոտական այց, Ֆրիդրիխ-Ալեքսանդրի Էրլանգեն-Նյուրնբերգ համալսարան, Գերմանիա։

Պարգևներ. Օքսֆորդի Րաֆֆի Մանուկյան կրթաթոշակ, «Լույս» հիմնադրամի կրթաթոշակ, Մենդելեևյան միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալ,
միջազգային տասը գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնակատար Անուշիկ Ավետյանը ազատվել է պաշտոնից:

Related posts

ՀՀ-ն որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ. Փաշինյան

Քրեական ոստիկանները Բյուրեղավանի բնակչուհու տանը մեթամֆետամինով ու մարիխուանայով փաթեթներ են հայտնաբերվել

Ռուսաստանի երկինքն անվտանգ չէ միջազգային թռիչքների համար. Զելենսկի