Տիգրան Ավինյանը փրկել է տղամարդու կյանքը, ով անցել էր վտանգավոր եզրագիծն ու սպառնում էր ցած նետվել

Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19։40-ի սահմաններում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջով անցնելիս նկատում է, որ այնտեղ հավաքված են փրկարարներ, պարեկներ, շտապօգնության բժիշկներ ու համայնքային ոստիկաններ, ովքեր զրուցում են են մի քաղաքացու հետ, ով անցած է լինում կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնալիս է լինում իրեն ցած նետել։

Տ․ Ավինյանը մոտենում է այդ քաղաքացուն և կարճ զրույց ունենալուց հետո կարողանում է նրան համոզել, որպեսզի նա վտանգավոր եզրագծից անցնի անվտանգ վայր, որից հետո այդ քաղաքացուն ուղեկցում են շտապօգնության ավտոմեքենան։

 

Related posts

ՑԱՀԱԼ-ը գիշերը մի շարք ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավին. կան զոհեր և վիրավորներ

Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին

Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ շարունակվում են հանդիպում-քննարկումները սերժանտների և բանակային դիրքերի ավագների հետ