Տեսչական մարմինը հայտնաբերել է ՀՀ հողային օրենսդրության պահանջների բազմաթիվ խախտումներ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչության մասնագետները ուսումնասիրություն են իրականացրել ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքում՝ ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման համապատասխանության նկատմամբ։

«Իրականացված ուսումնասիրության ընթացքում համադրվել է ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի թիվ 1036-Ն որոշմամբ հաստատված ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի գլխավոր հատակագիծը, կադաստրային քարտեզը Maparmenia էլեկտրոնային տարբերակով և կադաստրային գործերը, որի արդյունքում պարզվել է, որ նշյալ ժամանակաշրջանում Աբովյան համայնքում բազմաթիվ հողամասեր օտարվել են՝ չնայած այն հանգամանքին, որ ըստ քաղաքի գլխավոր հատակագծի դրանք ընդգրկված են եղել ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում։

Հաշվի առնելով արձանագրված խախտումների բնույթը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինն արձանագրության փաթեթն ամբողջությամբ ուղարկել է իրավասու մարմիններին՝ հայտնաբերված արարքներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու նպատակով»,- ասված է ՔՏՀԱ տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ։

Related posts

Վարչապետը ԱԺ-ում ներկայացնում է 2025 թ. բյուջեի կատարողականը | ՈՒՂԻՂ

ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները

ԿԸՀ-ն ամփոփել է 1924 ընտրատեղամասի նախնական արդյունքները