Տեղ գյուղի հատվածում ստեղծված իրավիճակը մանրամասն քննության կարիք ունի․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ մարտի 30-ից Տեղ գյուղի հատվածում ստեղծված իրավիճակը, որն առաջացել է այդ տարածքում հայ և ադրբեջանցի սահմանապահների տեղակայման գործընթացին զուգահեռ, մանրամասն քննության կարիք ունի։ Վարչապետն այս մասին ասաց Կառավարության նիստի մեկնարկին ունեցած ելույթում։

«Ինչ վերաբերվում է Տեղ գյուղի հատվածում մարտի 30-ից ստեղծված իրավիճակին, կարծում եմ իրադրությունը մանրամասն քննության կարիք ունի, այդ թվում՝ գնահատելու մեր գործողությունները պետական սահմանի խնդրո առարկա հատվածը ի սկզբանե պահպանության առնելու գործողությունների առումով»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը նշված տեղամասում Ադրբեջանի գործողությունները սադրիչ որակեց և հայտարարեց, որ դրանք հակասում են 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայում և 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած հանդիպումների արդյունքներով ընդունված հայտարարություններին։

Related posts

Մհեր Գրիգորյանը Արփինե Սարգսյանի հետ մասնակցել են «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնի բացմանը

Ծանրամարտի ԱԱ․ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարը վնասվածքի պատճառով

Արարատ Միրզոյանը Բահրեյնի արտգործնախարարի հետ քննարկել է բազմակողմ հարթակներում երկու երկրների փոխգործակցության հարցեր