Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հոդվածը՝ հեղինակավոր Forbes ամսագրում

Օգոստոսի 1-ին հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում է զարգացող կիսահաղորդչային և արհեստական բանականության հաբեր մուտք գործելու կարևորությունն ու ռազմավարական ուղիները։

Հոդվածում Մխիթար Հայրապետյանը խորը վերլուծությամբ ներկայացնում է այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ծառանում են զարգացող երկրներում տեխնոլոգիական ներդրումների իրականացման ճանապարհին։

Ըստ նախարարի՝ ներդրումային որոշումներ ընդունելիս առաջնայինը պետք է լինի ոչ թե առկա ռեսուրսների գնահատումը, այլ այն, թե որքանով է երկիրը ունակ ստեղծելու անհրաժեշտ հիմքեր՝ կայուն տեխնոլոգիական զարգացման համար։

Այս համատեքստում Հայաստանը ներկայացվում է որպես երկիր, որն այսօր գուցե չունի ժառանգական արտադրական հզորություններ (legacy foundries), սակայն ունի հուսալի ատոմային էներգիա, ռազմավարական հանքային պաշարների հասանելիություն և խոր արմատներ ունեցող հարուստ ինժեներական ավանդույթներ։ Նախարարի համոզմամբ՝ հենց այս բաղադրիչներն են, որ ստեղծում են ապագայի վրա հիմնված վստահելի հիմք՝ տեխնոհամակարգերի զարգացման համար։

Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև NVIDIA և Firebird ընկերությունների կողմից Հայաստանում հայտարարած 500 միլիոն դոլար արժողությամբ արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոնի ստեղծման նախագծին, որը, նախարարի խոսքով, վկայում է այն մասին, թե ինչպես են տեխնոլոգիական ոլորտի առաջատարները վստահություն ցուցաբերում Հայաստանի նկատմամբ՝ որպես ապագայի տեխնոհաբ։

Մանրամասները՝ այստեղ։

Related posts

Անփույթ մոտեցում ցուցաբերող ձկնաբույծները կզրկվեն արտահանման իրավունքից. ՍԱՏՄ ղեկավար

Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Լևոն Ազիզյան

Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին. վարչապետ Ետտենը շնորհավորել է Փաշինյանին