Տաքսու վարորդը մահակով խփել է 68-ամյա տղամարդու գլխին՝ պատճառելով մահ. նա ձերբակալվել է

Members of t the newly-founded 'Varchapet taxi' (Prime Minister taxi) service hold a protest action under the slogan of 'Goodbye Prime Minister' in front of the RA Government's Building

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 10-ին՝ ժամը 20.20-ին, համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Աերացիա թաղամասի սուպերմարկետներից մեկի մոտ, որտեղ ավտոկայանատեղիում հայտնաբերել է տղամարդու դի։

«Դիակի հայտնաբերման վերաբերյալ ահազանգ է ստացվել նաև պարեկային ծառայության կարգախմբից: Պարզվել է, որ մահացածը Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչ 68-ամյա Սահակ Շահենյանն է: Շենգավիթի քննչական բաժնում սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել: ՆԳՆ ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչության ու Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 20.30-ի սահմաններում նշված սուպերմարկետի մոտ վիճաբանություն է եղել Արարատի մարզի Դարբնիկ գյուղի 56-ամյա բնակչի և Սահակ Շահենյանի միջև, որի ընթացքում 56-ամյա տղամարդը որպես տաքսի շահագործվող իր «Մերսեդես» մակնիշի մեքենայի բեռնախցիկից վերցրել է փայտե մահակն ու հարվածել Սահակ Շահենյանի գլխին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք։ Հետագա ձեռնարկած միջոցառումների արդյունքում 56-ամյա տղամարդը ժամը 23:40-ին Դարբնիկ գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և, իր վարած «Մերսեդես» մակնիշի մեքենայով, տեղափոխվել է ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչություն: Մեքենան տեղափոխվել է Շենգավիթի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Շենգավիթի քննչական բաժին:
Նախաքննությամբ դեպքի հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ:

Related posts

Արդյունավետ հանդիպում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը և ամրապնդելով ժողովրդավարական դիմադրողականությունը» թեմայով քննարկմանը

Նիդերլանդների վարչապետի հետ քննարկեցինք երկկողմ համագործակցության հետագա զարգացման քայլերը. Նիկոլ Փաշինյան