Տարածքային վեճերը պետք է լուծել սահմանազատման և սահմանագծման հարցերով հայ-ադրբեջանական հանձնաժողովի շրջանակում. Զախարովա

Մոսկվան Բաքվին և Երևանին համառորեն կոչ է անում զսպվածություն ցուցաբերել, քայլեր ձեռնարկել իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ և խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է իրավիճակի հետագա վատթարացման բերել. այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով փետրվարի 13-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ կրակ բացելը, ինչի հետևանքով կա 4 զոհ և 1 վիրավոր։

«Առաջացող բոլոր հարցերը պետք է լուծել բացառապես խաղաղ, քաղաքա-դիվանագիտական միջոցներով: Կատարվածը ևս մեկ անգամ հաստատում է Ադրբեջանի և Հայաստանի՝ 2020-2022 թթ.-ին բարձրագույն մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կատարմանը վերադառնալու անհրաժեշտությունը: Վստահ ենք, որ տարածքային վերճերը պետք է լուծել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցերով երկկողմ հանձնաժողովի շրջանակում: Պատրաստ ենք խորհրդատվական աջակցություն տրամադրել այդ գործընթացին»,- նշել է Զախարովան:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ