Տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը պետք է հասնել նրա պետությունների համատեղ ջանքերով. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն Իքսի իր էջում հայտարարություն է տարածել՝ դիմելով Իսլամական Հանրապետության հարևան երկրների ղեկավարներին:

«Ձերդ Մեծություններ, բարեկամ և հարևան պետությունների ղեկավարներ, մենք ձեզ հետ դիվանագիտության միջոցով ձգտել ենք խուսափել պատերազմից, սակայն ամերիկա-սիոնիստական ​​ռազմական ագրեսիան մեզ այլընտրանք չի թողել, քան պաշտպանվելը։ Մենք հարգում ենք Ձեր ինքնիշխանությունը և կարծում ենք, որ տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը պետք է  հասնել տեղի պետությունների համատեղ ջանքերով»,- նշել է Իրանի նախագահը։

Related posts

Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի՝ 36,4 միլիարդ դրամ արժեքով, 225,1 հա մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Ինչքան գումար ծախսեցին քաղաքական ուժերը նախընտրական գովազդի համար. «Հետք»

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ