Տավուշի մարզում 18-օրական երեխան հարազատների ներկայությամբ հանկարծամահ է եղել

Երեկ՝ նոյեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։25-ի սահմաններում «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հեթապահ խումբը կանչով մեկնել են Դիլիջան խոշորացված համայնքի բնակավայրերից մեկի տուն, որտեղ հայտնաբերել են երեխայի դի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 18-օրական Նվեր Բ-ն է։

Ըստ վերջինիս մոր հայտարարության՝ երեխան նույն օրը, ժամը 18։00-ի սահմաններում, տանը հարազատների ներկայությամբ հանկարծամահ է եղել։

Արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Related posts

Ջերմաստիճանն էապես չի փոխվի. առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Թեհրանը կոչ է արել Սոֆիային ամերիկյան լիցքավորող ինքնաթիռներ չտեղակայել երկրի ավիաբազայում

Ես իմ հաջորդին եմ հանձնում մի բանակ, որը ոչ միայն պաշտպանվում է, այլև հարձակվում է. Սիրսկի