«Տաշիր պիցցա» ցանցի տնօրենը կալանավորվել է

«Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը մեկ ամիս ժամկետով: Այս մասին 1lurer.am-ի հետ զրույցում հաստատեցին ՔԿ-ից:

««Պիցցա Տաշիր» ՍՊԸ տնօրենի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»,- փոխանցեցին ՔԿ-ից:

Հիշեցնենք՝ «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում խուզարկություններ էին իրականացվել:

Քննչական կոմիտեից 1Lurer.am-ի հետ զրույցում հայտնել էին, որ գործողություններն իրականացվել են Քննչական կոմիտեում առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում:

Related posts

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան և ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ. Պապիկյան

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ուկրաինական դրոնները հարձակվել են Wildberries-ի պահեստների վրա Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում