Տաշիրի շրջակայքում պտտահողմ է

Այս պահին Տաշիրի շրջակայքում առկա է պտտահողմ: Այդ մասին ասված է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի Ֆեյսբուքի էջում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 18-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ:

Հիշեցնենք, որ նախօրեին Ստեփանավանի շրջակայքում և Լոռու մարզի Արմանիս գյուղում ևս պտտահողմեր էին դիտվել:

Related posts

Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը

Կասեցում Ջրվեժի աղբավայրում. տնօրենը տուգանվել է 5.4 մլն դրամով․ ԲԸՏՄ

Հորդորում եմ քաղաքական մեծամասնությանը և փոքրամասնությանը միավորել ուժերը և այլընտրանքային լուծումներ գտնել. ՀՀ ՄԻՊ-ը՝ ՔԿՀ-ների պայմանների մասին