Վրաստանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունը

Վրաստանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունը։ 08։00-ին բացվել են երկրի բոլոր 3 048 ընտրական տեղամասերը։ Քվեարկությունը կշարունակվի մինչև 20։00, որից հետո ընտրական հանձնաժողովները կսկսեն ձայների հաշվարկը։

Քվեարկության առաջին արդյունքները կհրապարակվեն տեղամասերի փակումից 2-3 ժամ անց։ Քվեարկության մասնակիցները պետք է ընտրություն կատարեն ընտրապայքարի մասնակից 18 կուսակցություններից։ Երկրի խորհրդարանում տեղ կգտնեն կուսակցությունները, որոնց օգտին կքվեարկի ընտրությանը մասնակցածների առնվազն 5 տոկոսը։

Քվեարկությանը կարող են մասնակցել Վրաստանի 3 017 837 չափահաս քաղաքացիներ։ Վրաստանի սահմաններից դուրս՝ 42 երկրի 53 քաղաքների 67 տեղամասերում քվեարկությանը կմասնակցի 95 910 ընտրող։

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ