Վրաստանի Շովի առողջարանային քաղաքը այլևս գոյություն չունի

Ռաչայի բարձրլեռնային շրջանի Շովի առողջարանային քաղաքը, որտեղ սողանք է տեղի ունեցել, այլևս գոյություն չունի։ Այս մասին ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտարարել է իշխող «Վրացական երազանք – դեմոկրատական ​​Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Օգոստոսի 3-ին Շովիում խոշոր սողանք է տեղի ունեցել. 18 մարդ զոհվել է, եւս 16-ը անհետ կորել են։ Վնասվել են կամուրջներ, ճանապարհներ, զբոսաշրջային քոթեջներ և Sunset Shovi հյուրանոցը։

Related posts

Հնդկաստանն արգելել է Ադրբեջանից ապրանքների ներմուծումը երկիր

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել