Վրաստանի Բորժոմի քաղաքում արդեն երրորդ օրն է անտառային հրդեհները չեն մարում

Վրաստանի Բորժոմի քաղաքում արդեն երրորդ օրն է անտառային հրդեհները չեն մարում։ Ինչպես հայտնում է Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 4 ուղղաթիռ, շուրջ 300 հրշեջ-փրկարար և հատուկ հանձնարարությունների դեպարտամենտի 300 ներկայացուցիչ:

Տեղում են նաև պաշտպանության նախարարության, բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության, շրջակա միջավայրի ազգային գործակալության, անտառային ազգային գործակալության ու տեղական համայնքի համապատասխան ծառայությունների աշխատակիցները:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ՝ օգոստոսի 22-ից կրակի մարմանը կմասնակցեն զինծառայողները։

Բորժոմի անտառային զանգվածում բռնկված հրդեհը երկու օր առաջ է ծագել:

 

 

Related posts

2026-ի 9 ամիսներին պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ

Կենդանիները շնչող խաղալիք չեն․ Ալեն Սիմոնյանը՝ կրկեսներում տնային կենդանիների օգտագործումն արգելելու անհրաժեշտության մասին

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է