Վշտացած ենք Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերից․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն X-ի միկրոբլոգում ցավակցական գրառում է կատարել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում բռնկված անտառային հրդեհների հետևանքների կապակցությամբ։

«Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք հայտնում տուժածների, այդ թվում՝ ողբերգական ձևով կորցրած կյանքերի համար։ Տուժածներին շուտափույթ ապաքինում մաղթելով՝ մենք հուսով ենք, որ հետևանքներն արագ կվերացվեն և համայնքային կյանքն ամբողջապես կվերականգնվի»,- նշված է գրառման մեջ։

Related posts

Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը