Վճռական ենք այդ բարեփոխումներն իրականացնելու հարցում. Փաշինյանը՝ պրոֆեսիոնալ բանակի հիմնման մասին

Հայաստանում բանակը գտնվում է բարեփոխումների փուլում, պետությունը վճռական է այդ բարեփոխումներն իրականացնելու հարցում՝ որպես նպատակ ունենալով պրոֆեսիոնալ բանակի հիմնումը:

Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում բանակի մարտունակությունը, սպառազինություն։

Փաշինյանը չցանկացավ այս թեմային շատ մանրամասն անդրադառնալ, սակայն նշեց. «Մեր բանակը գտնվում է բարեփոխումների փուլում: Եվ մենք վճռական ենք այդ բարեփոխումներն իրականացնել՝ որպես նպատակակետ ունենալով պրոֆեսիոնալ բանակի հիմնումը Հայաստանի Հանրապետությունում՝ պրոֆեսիոնալ բանակի, որի գործուն էությունը հիմնված է բացառապես պաշտպանական տրամաբանության վրա»:

Փաշինյանը հիշեցրեց նաև, որ կառավարության ծրագրում արձանագրել են, որ ՀՀ-ն որևէ ռազմական հարձակում իրագործելու նպատակ չունի: «ՀՀ զինված ուժերը պետք է պատշաճ ձևով պաշտպանեն ՀՀ տարածքը և սահմանները հնարավոր ագրեսիաներից: Սա է մեր նպատակը»,-ասաց վարչապետը:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ