Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է ընտրություններում արձանագրած հաղթանակի առթիվ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Նախագահ Պուտինը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանում ընտրությունների բարեհաջող անցկացման և դրանցում արձանագրած հաղթանակի կապակցությամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին և 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման ընթացքին:

Տվյալ համատեքստում ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից ընդգծվել է ռազմագերիների վերադարձի առաջնային նշանակությունը:

Related posts

Նյու Յորքում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը

Փաշինյանը և Սինիրլիօղլուն քննարկել են տարածաշրջանային անվտանգության ապահովմանն առնչվող թեմաներ

Երևանում կկայանա Ռազմական սպորտի միջազգային խորհրդի 82-րդ համաշխարհային ասամբլեան․ քննարկում՝ ՊՆ-ում