Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ

Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ քննարկվել է ուկրաինական կարգավորման խնդիրը՝ հաշվի առնելով Իլհամ Ալիևի վերջին այցը Կիև: Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ Ռուսաստանի անվտանգությունն ապահովող երաշխիքների տրամադրման հարցերով կայացած շփումների մասին:

Ղազախստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ կարծիքների փոխանակման ժամանակ գոհունակություն է հայտնվել, որ հաջողվել է իրավիճակն արագ կայունացնել, մասնավորապես՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ներկայության շնորհիվ:

Related posts

Սարգիս Հայոցյանը ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Կենսաթոշակառուի փոխարեն որոշ դիմումներ կարող է ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչը

Ռուսական ուժերը հարվածել են Կիևին, ՌԴ երկնքում էլ ոչնչացվել են ուկրաինական ԱԹՍ-ներ