Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ

Սեպտեմբերի 4-ին, ժամը 16.50-ի սահմաններում, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Արարատի մարզի Լանջանիստ գյուղի հանդամասերից մեկում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ:
Մեկնել է ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ նշված վայրում վիճաբանություն-ծեծկռտուք էր եղել Վեդի քաղաքի բնակիչ երկու եղբայրների և Գոռավան գյուղի բնակիչ երկու եղբայրների միջև, որի ընթացքում 32-ամյա գոռավանցին դանակահարել էր Վեդիի երկու բնակչին:
Ժամը 19.25-ին հիվանդանոցից է հաղորդում ստացվել, որ բուժօգնության են տեղափոխվել չորս տղամարդ, որոնցից երկուսը՝ Վեդիի, երկուսը՝ Գոռավանի բնակիչներ:
Արարատի բաժնի ոստիկանները պարզել են, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 18.35-ի սահմաններում, Ուրցաձոր գյուղի վարչական տարածքում՝ Խոսրովի խճուղում, Վեդիի 39-ամյա բնակիչը «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայով վրաերթի էր ենթարկել Գոռավան գյուղի 32-ամյա բնակչին, իսկ Վեդիի բնակչի ընկերը ծեծել էր վրաերթի ենթարկվածի եղբորը:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն վարորդական իրավունքի խմբակներ

Կապահովվի քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է