Վթար Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կա մեկ զոհ և տուժած

Հունիսի 6-ին՝ ժամը 22:05-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակ-Ջաջուռ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը։
ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․Խ․, ծնված 1975 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից, հայտնվել դաշտամիջյան հատվածում և բռնկվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ն․ Գ․-ն (ծնված 1996 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն: Ա. Խ․-ն հոսպիտալացման ճանապարհին մահացել է։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:30-ին, մարվել՝ 22:34-ին: Այրվել է «Mercedes-Benz» ավտոմեքենան։

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան