Վթարի է ենթարկվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորը. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Դեկտեմբերի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են «Mercedes» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է վարորդների և վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Honda»-ն վարել է Երևանի բնակիչ 43-ամյա Արմեն Գրիգորյանը, իսկ «Mercedes»-ը՝ Երևանի բնակիչ 26-ամյա Ալիկ Մկրտչյանը:

Վթարի հետևանքով Ա. Գրիգորյանը տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ աղբյուրի, նա Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորն է և նախնական տեղեկություններով՝ վթարի մեղավորն է եղել և բախվել է «Mercedes»-ի հետնամասին:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Related posts

Հայ-իրանական սահմանային անցակետից ավտոբուսները ստանդարտ գներով մարդկանց տեղափոխում են Երևան

Կասեցվել է «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող ևս մեկ հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը

ID քարտերի տրամադրման ժամկետների ուշացումների խնդիրն այլևս անցյալում է. ՆԳՆ