Վեց ամսից Վրաստանը ԵՄ թեկնածուի կարգավիճակ կստանա․ ԵԽ պատգամավոր

Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնն արձագանքելով Եվրոպական խորհրդի որոշմանն ասել է, որ այժմ գնդակը Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության դաշտում է:

Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Կրամոնը հույս է հայտնել, որ 6 ամսից Վրաստանը կնշի իր թեկնածությունը։

«Ուկրաինան Եվրոպա է, Մոլդովան Եվրոպա է, Վրաստանը Եվրոպա է։ Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդարանի որոշումը՝ Ուկրաինային և Մոլդովային ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ, իսկ Վրաստանին՝ եվրոպական հեռանկար, փոխակերպում է մեր մայրցամաքը և երեք ազգերի կամքում ամրացնում պատմական արդարությունը»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Կրամոնը:

Related posts

2026-ի առաջին կիսամյակում բյուջե է հաշվեգրվել լրացուցիչ 54.1 մլրդ դրամ հարկային պարտավորություն. ՊԵԿ

Արգիշտի Դարբինյանն ընտրվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Դուբայ-Թել Ավիվ ինքնաթիռը շեղել է ուղղությունը և արտակարգ վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայում