Վերջին քուրդ զինյալները լքել են Հալեպում իրենց վերահսկողության տակ գտնվող շրջանը. ԶԼՄ-ներ

Սիրիական Al Ekhbariya հեռուստաալիքը հաղորդում է, որ Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի քուրդ մարտիկների վերջին ստորաբաժանումները լքել են Հալեպի Շեյխ Մաքսուդ շրջանը և ավտոբուսներով ուղևորվել երկրի հյուսիս-արևելք։

Հեռուստաալիքի տվյալներով՝ տասը ավտոբուսով 350 զինյալ է տեղափոխվել Հալեպի արևելյան արվարձան, որտեղից նրանք պետք է ուղևորվեն Եփրատի արևելյան ափ։

Նշենք՝ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ քրդերի հետ մի քանի օր տևած կատաղի բախումներից հետո Հալեպում հրադադար է հաստատվել։

Սիրիական կառավարական բանակի և քրդական ուժերի միջև բախումների ընթացքում զոհվել է առնվազն 21 մարդ։

Ակնկալվում էր, որ ըստ Սիրիայի նոր իշխանության հետ ձեռք բերված համաձայնության՝ քրդական ուժերը պետք է ինտեգրվեն սիրիական բանակին մինչև 2025 թվականի վերջ, սակայն վերջին օրերին կողմերը միմյանց մեղադրեցին գործարքը ձախողելու համար։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի զինյալները ուրբաթ օրը կազմակերպված ձևով դուրս են գալու Հալեպի Շեյխ Մաքսուդ ու Էշրաֆիե շրջաններից դեպի երկրի հյուսիս-արևելք, սակայն ավելի ուշ զինյալների մի խումբ հրաժարվել էր դուրս գալ Շեյխ Մաքսուդից ու կրակ էր բացել Սիրիայի ներքին անվտանգության ծառայության աշխատակիցների ուղղությամբ:

Հիշեցնենք՝ Սիրիայի ՊՆ-ն քրդամետ ուժերին ժամանակ էր տվել Հալեպից դուրս գալու համար:

Related posts

7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը

Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ