Վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա. Նիկոլ Փաշինյան

Ղ-ի հայության ելքն Ադրբեջանի կողմից իրագործող էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում շարունակվում է: Այդ մասին Կառավարության սեպտեմբերի 28-ին նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա: Սա էթնիկ զտման ու հայրենազրկման ուղղակի ակտ է և այն, ինչի մասին մենք երկար ժամանակ ահազանգում էինք միջազգային հանրությանը:

Միջազգային տարբեր խաղացողների կողմից ԼՂ-ում տեղի ունեցող էթնիկ զտումները դատապարտող հայտարարությունները կարևոր են: Բայց եթե դրան չհետևեն կոնկրետ գործողություններ, այդ հայտարարությունները ընդամենը պատմության համար բարոյական վիճակագրություն ստեղծելու շարքում կդիտվեն, որպեսզի հետագայում տարբեր երկրներ իրենց այս հանցագործությունից ֆորմալ առումով տարանջատելու հնարավորություն ունենան՝ ասելով՝ դե՛, մենք դատապարտել ենք: Եթե դատապարտպան մասին հայտարարություններին համարժեք քաղաքական և իրավական բնույթի որոշումներ չեն հետևում, դատապարտումները դառնում են տեղի ունեցողին համաձայնելու ակտեր:

Ինչ վերաբերում է ՀՀ Կառավարությանը, մեր այսօրվա առաջնային պարտքն է հնարավորինս հոգատար կերպով ընդունել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին ու ապահովել նրանց ամենահրատապ կարիքները»,- ասաց վարչապետը:

Related posts

Ժամանակակից 8 շարժական թվային ռենտգեն սարքավորում` մարզային բուժհաստատություններին. որ ԲԿ-ներն են համալրվել

Իսրայելը սարսափելի գին վճարեց Իրանի դեմ ագրեսիայի համար․ Փեզեշքիան

Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության դադարեցման համար