Վերին Խոտանանի վերջնամասում բեռնատարն ընդունել է մկրատաձև դիրք՝ փակելով ճանապարհը․ օգնության են հասել փրկարարները

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 05:16-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում բեռնատար ավտոմեքենան երթևեկելի հատվածում ընդունել է մկրատաձև դիրք, ինչի հետևանքով ճանապարհահատվածը երկկողմանի փակ է. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մոտ 100 մետր քարշակել են VOLVO մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ֆ․ Ռ․), որը շարունակել է ընթացքը. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է: Խցանման մեջ գտնվող 40 բեռնատար և 10 մարդատար ավտոմեքենաները շարունակել են ընթացքը:

Related posts

Ռուսաստանը և Ուկրաինան «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. իրազեկում