Վերահաստատում եմ ՀՀ պատրաստակամությունը՝ բարձրացնել ԱՄԷ-ի հետ հարաբերությունների մակարդակը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արաբական Միացյալ Էմիրությունների ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ։

Վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ բարձրացնել Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հարաբերությունների մակարդակը, ինչպես նաև զարգացնել փոխշահավետ տնտեսական գործակցություն:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն՝ Արաբական Միացյալ Էմիրությունների բարգավաճմանն ուղղված Ձեր ծրագրերում, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և կայուն զարգացում»։

Related posts

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Գյումրիում կեղծ օղի ու կոնյակ պատրաստող տղամարդը ձերբակալվել է

ՀՌՀ-ն տուգանել է 6 ռադիոընկերության