Վերականգնվել է Սուրենավանի մանկապարտեզի շենքի և դրանով ծանրաբեռնված հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքը. Փաշինյան

Արարատի մարզի Արարատ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Սուրենավան բնակավայրի Բարեկամության փողոց 23/3 հասցեում գտնվող՝ 625.33 քմ մակերեսով համայնքի մանկապարտեզի մասնաշենքի և դրանով ծանրաբեռնված 0.15878 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 22 միլիոն 248 հազար դրամ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում #հատիկառհատիկ հեշթեգի ներքո գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Related posts

Կարկուտի վնասների փոխհատուցման ընթացակարգի հստակեցումը՝ օրակարգում

Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել աշխատանքային հարաբերությունների բարելավմանն ուղղված օրենքների նախագծերի փաթեթ

Ընթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումը