Վեսթմինսթերյան աբբայությունում տեղի է ունեցել Չարլզ Երրորդի թագադրման արարողությունը

Վեսթմինսթերյան աբբայությունում տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդի և նրա կնոջ՝ Կամիլայի թագադրման հանդիսավոր արարողությունը, այն անցկացրել է Քենթերբերիի արքեպիսկոպոսը։

Ջասթին Ուելբին միապետի գլխին է դրել Սուրբ Էդուարդ Խոստովանողի թագը։ Այն պատրաստվել է 17-րդ դարում, կշռում է ավելի քան 2 կիլոգրամ և զարդարված է 400 թանկարժեք քարերով:

Միջոցառմանը հրավիրված են 2000-ից ավելի հյուրեր՝ գրեթե բոլոր երկրներից: Լոնդոնը թագադրության արարողությանը չի հրավիրել Աֆղանստանի, Բելառուսի, Վենեսուելայի, Իրանի, Մյանմայի, Ռուսաստանի և Սիրիայի ղեկավարներին։

Միջոցառմանը մասնակցում են Չարլզ III-ի ավագ որդին՝ արքայազն Ուիլյամը կնոջ՝ Քեյթ Միդլթոնի հետ, և կրտսեր որդին՝ արքայազն Հարին, որը Վեսթմինսթերյան աբբայություն է մեկնել առանց կնոջ՝ Մեգան Մարքլի։

Related posts

Նիկոլ Փաշինյանը ժամանեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբ

Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ

ԿԸՀ-ն ամփոփել է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները 338 տեղամասերից. ՔՊ-ն առաջատար է