Վենեսուելայում առնվազն 100 մարդ է զոհվել ամերիկյան հատուկ գործողության ընթացքում

Վենեսուելայում առնվազն 100 մարդ է զոհվել ամերիկյան հատուկ գործողության ընթացքում՝ հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարը: Դիոսդադո Կաբելիոյի խոսքով՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի անվտանգության աշխատակիցների մեծ մասը սառնասրտորեն սպանվել է: Նախարարը նաև հայտնել է, որ Մադուրոն ոտքի վնասվածք է ստացել, իսկ նրա կինը՝ գլխի:

Ավելի վաղ Վենեսուելայի բանակը հրապարակել էր 23 զոհված զինծառայողների անունները: Երկրում մեկշաբաթյա սուգ է հայտարարվել: Կուբան իր հերթին հայտնել էր Վենեսուելայում իր ռազմական և հետախուզական ծառայությունների 32 անդամի զոհվելու մասին:

Միևնույն ժամանակ, Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է, որ Կարակասի նպատակն է ապահովել Մադուրոյի և նրա կնոջ անվտանգ վերադարձը երկիր, խաղաղության ապահովումը և կառավարման գործունեության պահպանումը: Ռոդրիգեսը նաև հայտարարել է, որ չնայած ԱՄՆ-ի անօրինական զինված ագրեսիային, Վենեսուելան պահպանում է դիվերսիֆիկացված միջազգային տնտեսական հարաբերություններ: Նրա խոսքով՝ երկիրը ցանկանում է տնտեսական, առևտրային և էներգետիկ համագործակցություն հաստատել բոլոր երկրների հետ, որոնք հարգում են Վենեսուելայի ինքնիշխանությունը:

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ