Վենեսուելայի նախագահը Թրամփին ուղիղ երկխոսություն է առաջարկել

Վաշինգտոնը չի պատրաստվում Վենեսուելայում ռեժիմի փոփոխության՝ հայտարարել է Դոնալդ Թրամփը՝ հաղորդագրությունների ֆոնին, որ ԱՄՆ-ը որոշել է Կարիբյան ավազանում F-35 կործանիչներ տեղակայել՝ թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարելու համար։ Սպիտակ տան ղեկավարը, լրագրողների հարցին ի պատասխան, այնուհանդերձ, նշել է՝ անցած տարի Վենեսուելայում նախագահի ընտրություններ են անցկացվել, որոնց արդյունքները, մեղմ ասած, տարօրինակ են:

CNN-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հաղորդում է, որ Թրամփը դիտարկում է Վենեսուելայում գործող թմրամիջոցների կարտելների դեմ ռազմական հարվածների տարբեր սցենարներ՝ թուլացնելու այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դիրքերը, որին Վաշինգտոնը մեղադրում է թմրանյութերի վաճառքով զբաղվող անձանց հետ կապ ունենալու համար։ Ավելի վաղ՝ Թրամփը հայտնել էր Կարիբյան ծովով թմրանյութեր տեղափոխող նավի խոցման մասին: Նրա խոսքով՝ այն ուղևորվում էր ԱՄՆ: Հարվածի հետևանքով 11 մարդ է զոհվել:

Մինչ այդ՝ Մադուրոն կոչ է արել Միացյալ Նահանգներին հրաժարվել Վենեսուելայում և ամբողջ Լատինական Ամերիկայում «բռնի իշխանափոխության ծրագրերից», նախագահ Թրամփին էլ առաջարկել է ուղիղ երկխոսություն: «Մենք տարաձայնություններ ունենք, բայց դրանք չեն կարող հանգեցնել լայնածավալ ռազմական հակամարտության Հարավային Ամերիկայում»,- հավելել է Վենեսուելայի նախագահը։

Related posts

Քվեախցիկ տանող ճանապարհը դեռ խոչընդոտներով է. ի՞նչ խնդիրների են բախվում հաշմանդամություն ունեցող ընտրողները

Մոսկվան սխալ է համարում ԱՄՆ-ի դիրքորոշումը հարաբերությունների վերականգնման հարցում․ Պեսկով

Քվեարկություն ճաղերի հետևում. ինչպե՞ս են ընտրություններն անցկացվելու ՔԿՀ-ներում