Վարչապետ Փաշինյանն ու «Լիբրա գրուպ»-ի նախագահն անդրադարձել են համագործակցության հեռանկարներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ-ում և աշխարհի այլ երկրներում գործունեություն ծավալող «Լիբրա գրուպ» ընկերության նախագահ Ջորջ Լոգոթեթիսին: Ընկերությունն ունենալով մի քանի միլիարդ դոլարի կապիտալ՝ գործունեություն է ծավալում այլընտրանքային էներգիայի, ներդրումների, ավիացիայի, սպասարկման և այլ բնագավառներում:

Վարչապետ Փաշինյանը ողջունել է պարոն Լոգոթեթիսի այցը Հայաստան և նշել, որ այն լավ հնարավորություն է քննարկելու համագործակցության ու մեր երկրում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցերը: Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է արևային և կանաչ էներգիայի, ավիացիայի և այլ ուղղություններով նոր նախագծերի իրականացումը:

Ջորջ Լոգոթեթիսն անդրադարձել է «Լիբրա գրուպ»-ի գործունեությանը և նշել, որ պատրաստ են շարունակել քննարկումները ՀՀ-ում ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Related posts

Ռուբիոն անդրադարձել է Ռուսաստանի դեմ հնարավոր նոր պատժամիջոցներին

Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը ձերբակալվել է

Հայ Առաքելական եկեղեցին մշտապես իր ներդրումն է ունենում Հայաստանի արտաքին քաղաքականության որոշ որոշիչ հարցերում. Նաթան Սրբազան